Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Արագ հանգստանալու յոթ միջոց. 1in.am

Արագ հանգստանալու յոթ միջոց. 1in.am

Առջևում դեռ շատ գործեր կան, սակայն այլևս ուժ և էներգիա չունեք: healthinfo.ua-ը ձեզ կհուշի, թե ինչպես արագ վերականգնվել:

1. Մի քիչ լռություն
Կես ժամ տրամադրեք նրան, որ գտնվեք բացարձակ լռության և անգործության մեջ: Հարմար տեղավորվեք, փակեք աչքերը և փորձեք անջատել բոլոր մտքերը և զգացմունքները: Լռության մեջ գտնվելով՝ դուք արագ կհանգստանաք, քանի որ լսողության և տեսողության վրա էներգիա չեք ծախսի:

2. Գործունեության փոփոխում
Եթե երկար նստել եք համակարգչի մոտ, լիցքային վարժություններ արեք: Եթե ամբողջ օրը վազվզել եք, պառկեք և բարձրացրեք ոտքերը: Արեք այն բանի հակառակը, ինչից հոգնել եք:

3. Ուշադրություն սննդի վրա
Կան ուտելիքներ, որոնք լրացնում են էներգիայի պակասը և առույգացնում: Դրանցից են շոկոլադը, կանաչ թեյը, մանգոն, մեղրը: Եթե չեք ուզում ուտել, ծամեք մաստակ: Ծամելն արյան մեջ նվազեցնում է կորտիզոլի մակարդակը և իջեցնում սթրեսի մակարդակը:

4. Մեդիտացիա
Այն կարող է լինել շատ կարճ` 5 րոպեից ոչ ավելի, սակայն առավել լավ է վերականգնում ուժերը, քան 8-ժամյա քունը:

5. Ուշադրության շեղում
Կենտրոնացեք կողմնակի գործի կամ երևույթի վրա: Օրինակ. եթե ամբողջ օրը գտնվել են մարդկանց մեջ, նայեք ամպերին կամ որևէ տեսարանի: Մտքում հաշվեք, բանաստեղծություն ասեք կամ երգեք:

6. Շեշտը դրեք ոտքերի վրա
Ոտնաթաթերում գտնվում են հսկայական քանակությամբ ակտիվ կետեր, այդ պատճառով դրանց մերսումը հիանալի միջոց է առույգությունը վերականգնելու համար: Կարող եք հանել կոշիկները և քայլել ոտաբոբիկ: Կարելի է վերցնել թենիսի գնդակը և գլորել հատակով՝ հերթով, զույգ ոտնաթաթերով:

7. Ջուրը վերացնում է սթրեսը
Ոչ միայն սթրեսը, այլև հոգնածությունը: Կարող եք ուղղակի լողանալ կամ սառը ջրով թրջել դաստակները: Ընդունեք հով ցնցուղ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.srgmarketing.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ